ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պարտվածները դու՛ք եք՝ երկուսդ

Պարտվածները դու՛ք եք՝ երկուսդ
08.05.2022 | 13:42

(չեչենուհուն ունկնդրելուց հետո խոսք առ «կոմուֆլյաժով» մեյմունություններ անող «բունկերների տիրուհի»)

Ադրբեջանցի մայրերին ու կանանց ուղղված անտրամաբանական ու մերժելի «խաղաղասիրական» կոչեր հնչեցնող և ինքնամատուցվող «առաջին տիկին», որ օգտվելով ամուսնուդ զբաղեցրած աթոռի ընձեռած հնարավորությունից խելագար մոլուցքով հանրության աչքում անվերջ փորձում էիր կարևորել քո աննշան դերն ու անթույլատրելիության աստիճան խառնվում էիր պետության գործերին, որ փամփուշտներից ձուլված զարդեր էիր ուզում կրել, լսի՛ր, անպատճառ լսի՛ր, թե ինչ է երգում հիասքանչ չեչենուհին՝ Хеда Хамзатова-ն:


Լսի՛ր ու ականջիդ օղ արա. երբ շրջապատված ես հարևաններով, որոնք քո մահն են տենչում, դավաճանություն է գիտակցաբար թե անգիտակցաբար «խաղաղասիրական» կոչեր շաղ տալը:

Թշնամին՝ և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում, քո պարտվողական բարձրաձայնումներն ընկալում էր որպես ծախվածության, իհարկե նաև վախկոտության բացահայտ դրսևորում, որպես նահանջ, որպես մուրացկանություն, բայց ո՛չ երբեք խաղաղասիրություն:
Որքան էլ կապիտուլյանդ ամուսնուդ հետ մեզ պարտություն, կորուստներ (և՛ մարդկային, և՛ տարածքային) պարտադրեցիք, որքան էլ ձեր հանցագործ վարքագծի ու գործողությունների պատճառով կրկին արյունահոսեցին մեր սպիացած վերքերը, այնուանենայնիվ, պարտվածները դու՛ք եք՝ երկուսդ:


Ի հեճուկս ձեզ ու մնացած բոլոր ուսապարկերի (իսկ ձեզ հասկանալի լեզվով՝ չանթա, իմա՝ çanta-ների) չեչենուհին հայ քաջերի հաղթության մասին է երգում և հիացնում օտարազգիներին (տառաճանաչ եք, կարդացե՛ք Хеда Хамзатова-յի կատարմանը հաջորդած մեկնաբանությունները):
Ասել է՝ մենք հաղթողներ ենք, մուրացկանի նման ձեռքներս մեկնած ո՛չ մեկից երբե՛ք խաղաղություն չենք խնդրել:


Хеда Хамзатова-յի գովերգած հայ քաջերը քո և ամուսնուդ նման երբե՛ք թուրքի կոշիկ չեն լիզել:
Ճիշտ է, ձեր նախընտրած-պաշտելի մուղամը չէ, բայց լսե՛ք, անպատճառ լսե՛ք Хеда-յի կատարումն ու ձեր պարտվողական քաղաքականությունը մի՛ փորձեք փաթաթել հայ ազգի վզին:


Փիրուզա Մելիքսեթյան

Դիտվել է՝ 29888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ